Tax free հաշիվներով 2017 թվականի 8 ամիսների ընթացքում վերադարձվել է 340,2 միլիոն  դրամ՝ 2016 թվականի համադրելի ժամակահատվածի` 217,9 միլիոն դրամի դիմաց: Այս մասին նշել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վաչության պետ Տիգրան Կիրակոսյանը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ, 2016թ. սեպտեմբեր-2017թ. օգոստոս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 585,9 միլիոն դրամ: 

Տիգրան Կիրակոսյանի դիտարկմամբ՝ աճել են նաեւ ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաեւ օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Այսպես, բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ եւ նոտարի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով 2017 թվականի 8 ամսվա ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է ավելի քան 1,6 միլիարդ դրամ եկամտային հարկի գումար, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում՝ 900 միլիոն դրամ: Իսկ 2016թ. սեպտեմբերից 2017-ի օգոստոս ամիսներին վերադարձված եկամտահարկը կազմել է ավելի քան 2,1 միլիարդ դրամ: Գործընթացում այժմ ներգրավված է 2000-ից ավելի քաղաքացի: