Քիչ առաջ Երեւանի կենտրոնում կրակոցներ են հնչել: Կրակոցները հնչել են Վերնիսաժի հարեւանությամբ,  Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ, ինչի հետեւանքով կա վիրավոր, իսկ 1 հոգի սպանված ընկած է խոտածածկ տարածքում։

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ծառի տակ ընկած է մարմին, իսկ սալահատակին նաեւ ինքնաձիգ ու մեկ ատրճանակ: 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այս պահին դեպքի վայրում են, մանրամասներ կհայտնեն ավելի ուշ:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am