Երեւանի կենտրոնում կրակոցներ են հնչել. NEWS.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում է:

Կրակոցները հնչել են Վերնիսաժի հարեւանությամբ,  Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ, ինչի հետեւանքով կան վիրավորներ, իսկ 1 հոգի ընկած է խոտածածկ տարածքում։

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ծառի տակ ընկած է մարմին, իսկ սալահատակին նաեւ ինքնաձիգ ու մեկ ատրճանակ: