ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ին կայացած նիստի ժամանակ վավերացրեց 2016-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ ստորագրված «Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առանց թույլտվությամբ ապրող մարդկանց ռեադմիսիայի մասին» իմպլեմենտացման համաձայնագիրը։

Պայմանագրի վավերացման օգտին 82 պատգամավոր է քվեարկել։