Սանկտ Պետերբուրգում տեղադրված պայթուցիկ սարքերի մասին հաղորդագրությունների պատճառով տարհանում են առեւտրի կենտրոնները։

Lenta-ի հաղորդմամբ՝ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի իրավապահ մարմիններում ռումբերի մասին ինը հաղորդագրություն է ստացվել։ Հեռախոսային ահաբեկիչները հայտնել են քաղաքի առեւտրի կենտրոններում իբր տեղադրված ռումբերի մասին։ Նշվում է, որ բոլոր դեպքերում առեւտրի կենտրոնների այցելուներն ու անձնակազմը տարհանվել են։

Նախօրեին նմանատիպ զանգեր են ստացվել նաեւ Մոսկվայի իրավապահ մարմիններում։