Լոռու մարզի Նոր Խաչկապ գյուղի բնակիչ Մկրտիչ Մելիքյանի ոչխարներները սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը գյուղ մտած գայլերը հոշոտել են:

Գյուղացին NEWS.am-ի թղթակիցն ցույց է տվել այն հատվածը, որտեղից գայլերը մտել են իրենց տան բակ եւ հոշոտել 6 գառ, 4-ին էլ կամ տարել են կամ էլ փախել են:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վերջինս նշեց, որ հոշոտված գառներին հայտնաբերել է առավոտյան: Գիշերը ձայներ է լսել, սակայն  չի պատկերացրել որ գայլեր են մտել բակ:

Համայնքապետարանը նույնպես դեպքի մասին տեղեկացել է առավոտյան: Հանձնաժողովի եւ անասնաբույժի հետ այցելել են եւ կազմել համապատասխան արձանագրություն, որն էլ ուղղարկել են մարզպետարան: Հոշոտված  ոչխարների միսը հետազոտվել է անասնաբույժի կողմից ու եզրակացություն տրվել, որ այն օգտագործման համար պիտանի չէ:

Գայլերի հարձակումը Մելիքյանների ընտանիքին պատճառել է շուրջ 380 հազար դրամի վնաս: Վարկով գնված անասունները կորցնելուց հետո գյուղացին չգիտի, թե ինչպես է մարելու բանկի վարկը:Կրած վնասի փոխհատուցման խնդրանքով վերջինս դիմել է ինչպես գյուղապետարան, այնպես էլ մարզպետարան:

Գյուղացիների խոսքով գայլերի կողմից ոչխարների հոշոտման վերջին դեպքը գրանցվել է 6 տարի առաջ: