Երեւանում՝ Վերնիսաժի հարակից տարածքում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձանց ինքնությունը ոստիկանները  ճշտել են եւ նրանք որոնվում են։ NEWS.am-ի այս տեղեկությունը  ոստիկանությունից չհերքեցին, սակայն մանրամասներ  չհայտնեցին։

Այս պահին ողջ հանրապետությունով որոնողական աշխատանքներ են ընթանում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ, Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 13.25-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով կան վիրավոր եւ մեկ սպանված:

NEWS.am-ի տեղեկություններով սպանվածը 43-ամյա Գարիկ Մոսինյանն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ: