«Գահերի խաղը» սերիալի հեղինակները մտադիր են մի քանի տարբերակներով նկարահանել հանրահայտ սերիալի եզրափակիչ դրվագը, որպեսզի խուսափեն մինչեւ էկրաններով ցուցադրվելը սյուժեի արտահոսքից։ Ընդ որում նույնիսկ դերասանները չեն իմանա, թե ինչով է ավարտվելու այդ պատմությունը։ Այս մասին պատմել է HBO հեռուստաալիքի ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսը, հաղորդում է Newsru-ն։

«Ես գիտեմ, որ «Գահերի խաղը» սերիալի համար պատրաստվում են մի քանի եզրափակիչ դրվագներ նկարահանել, որպեսզի ո չ ոք չկարողանա նախապես իմանալ, թե ինչ է տեղի ունենալու։ Որպեսզի մինչեւ վերջ ոչ ոք չունենա ճշգրիտ պատասխաններ»,- ասել է նա։

Ութերորդ եթերաշրջանի դրվագների նկարահանումը, ենթադրաբար կսկսվի այս հոկտեմբերից։ Ակնկալվում է, որ «Գահերի խաղը» սերիալի նոր եթերաշրջանը, որը կցուցադրվի 2018-ին, վեց դրվագ է ունենալու։