Sortimo գերմանական ձեռնարկությունը նախատեսում է կառուցել էլեկտրական ավտոմեքենաների արագ լիցքավորման աշխարհում խոշորագույն կայանը։ Մեկ օրվա ընթացքում այն կկարողանա սպասարկել ավելի քան 4 հազար մեքենա, հայտնում է «Օկոլո պլանետի» կայքը։

Կազմակերպության տնօրեն Կլաուս Էլմերի խոսքով՝ կայանը կկառուցվի Ուլմի և Աուգսբուրգի միջև ընկած հատվածում։ Նախագծման ժամանակ հաշվի է առնվելու  այն փաստը, որ մայրուղին բաժանված է վեց հատվածի. անհրաժեշտ է այնպես անել, որ տրասպորտային միջոցի ցանկացած վարորդ կարողանա հարմարավետ կերպով հասնել լիցքավորման սարքին եւ մեքենան կարճ ժամանակահատվածում միացնել լիցքավորման համար։

A8-ն օգտագործվում է որպես փորձարկման դաշտ էլեկտրատրանսպորտի ոլորտում ընկերությունների նորամուծությունների համար։ Sortimo-ն նշել է, որ լիցքավորման կայանի կառուցվածքը շատ քիչ նման լինելու սովորական լցակայաններին. հաճախորդներին կառաջարկվի ոչ միայն լիցքավորել մեքենան, այլև հանգստանալ, ուտել, գնել անհրաժեշտ իրեր կամ համակարգչով աշխատել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Tesla–ն եւ Jaguar–ը  բանակցում են էլեկտրալիցքավորման կայանների օգտագործման ոլորտում  հնարավոր համագործակցության շուրջ։