Հայաստանում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին: Այս մասին սեպտեմբերի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստան-Սփյուռք հերթական համաժողոի բացմանը ելույթ ունենալիս:

Նա հիշեցրեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին երկրում սահմանադրական բարեփոխումներ են ընդունվել, որոնք դրել են արմատական փոփոխությունների հիմքը: Հայաստանը փոխվում է, դառնում ավելի բաց, ճկուն եւ ժողովրդավարական: Հասարակական եւ քաղաքական կյանքն ավելի օրինապահ եւ կազմակերպված է դառնում: Օրենքի գերակայությունը, իշխանությունների պատասխանատվությունը, քաղաքացիական հասարակության հասունությունը՝ այս ամենը պետք է մշտապես կատարելագործել:

Նախագահի գնահատմամբ՝ 2017-ի ապրիլին կայացած ընտրություններն ընթացել են աննախպադեպ թափանցիկ, նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա, որն արժանացել է միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականին: «Այս ձեռքբերումն անհնար կլիներ առանց պատասխանատվության գիտակցման եւ քաղաքական մշակույթի  արմատացման: Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին»,- նշեց Սերժ Սարգսյանը: