«Մարիա» փոթորիկը, որը մոտենում է Կարիբյան ավազանի կղզիներին, կրկին ուժգնացել է հզորության մինչեւ բարձրագույն՝ 5-րդ աստիճան, հայտնել է ԱՄՆ Փոթորիկներին հետեւելու ազգային կենտրոնը, փոխանցում է RG-ն: 

Երեքշաբթի լույս գիշերը փոթորկի հզորությունը Սաֆիրա-Սիմփսոնի սանդղակով հասել է առավելագույն աստիճանի: Քամու արագությունը կազմել է ժամում գրեթե 260 կմ: Օդերեւութաբանների տվյալներով՝ «Մարիան» սկսել է շարժվել հյուսիսարեւմտյան ուղղությամբ, քամու արագությունը մի փոքր նվազել է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ամերիկյան Վիրջինյան կղզիների եւ Պուերտո Ռիկոյի մերձծովյա տարածքներում հայտարարել է արտակարգ իրավիճակի ռեժիմ, որոնք կարող են հայտնվել տարերքի հարվածի տակ: