ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն որոշում է կայացրել այն մասին, արդյոք Վաշինգթոնը կմնա Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրում, թե դուրս կգա դրանից, հայտնում է Reuters-ը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփը նշել է, որ արդեն կայացրել է որոշում, սակայն չի հայտնել մանրամասները։

Նախօրեին Թրամփը կոշտ քննադատել էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը ու Իրանին մեղադրել «բռնության, արյունահեղության ու քաոսի» տարածման մեջ։