Ճապոնիայի վարչապետը կոչ է անում միջազգային համերաշխություն ցուցաբերել Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու հարցում, որպեսզի ստիպեն նրան հրաժարվել միջուկային զենքից։

Ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ նիստի ժամանակ՝ Սինձո Աբեն նշել է, որ «այդ սպառնալիքի լրջությունն աննախադեպ է»։ Իր ելույթում Աբեն երկրներին կոչ է արել իրականացնել ՄԱԿ-ի պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ զինաթափման մասին վերջին 20 տարիների բանակցությունները ձախողվել են։ «Անհրաժեշտ է ոչ թե երկխոսություն, այլ ճնշում»,- նշել է նա՝ աջակցելով ԱՄՆ դիրքորոշումն այն մասին, որ դիտարկվում են բոլոր տարբերակները։