ՆԱՍԱ-ի մասնագետները հայտնել են, որ 2017-ի ամռան ընթացքում Արկտիկայի սառույցների կրճատումը կազմել է 4․6 մլն քառակուսի կիլոմետր, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Վերջին 4 տարիներին մասնագետները ֆիքսում են սառույցի մակերեսի կտրուկ նվազում։

ՆԱՍԱ-ի կլիմայագետ Քլեր Փարքինսոնը հավաստիացնում է, որ Արկտիկայի մակերեսի կրճատումը ոչ միայն ջերմաստիճանից է կախված, այլեւ ձմեռային ամիսներին սառույցի վիճակից։ Վերջին հետազոտությունների տվյալներով՝ նվազած տարածքի մակերեսը կազմել է 4․6 մլն քառակուսի կիլոմետր, ինչը գրեթե 1․6 միլիոնով ցածր է վերջին 20 տարիների միջին ցուցանիշներից։ Այսօրվա դրությամբ այդ սառցե ծածկը վատ վիճակում է։

Արկտիկայում սառույցների նվազման ցուցանիշով ռեկորդային էր համարվում 2012-ը, երբ սառույցի մակերեսը նվազել էր 3․41 մլն քառ․ կմ-ով։ Նույնպիսի փոփոխություներ էր Անտարկտիդայում են տեղի ունենում։