Ես իմ տեղը պատրաստ եմ զիջել երիտասարդներին, մենք արդեն ծերուկներ ենք: Այս մասին  այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում  հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդրադառնալով իր հետագա պաշտոնավարմանը:

«Ես իմ տեղը պատրաստ եմ զիջել երիտասարդներին, մենք արդեն ծերուկներ ենք»,-ասել է ոստիկանապետը:

Լրագողների հարցին, թե սոցցանցերում շատերը կոչ են անում իր փոխարեն ոստիկանապետ նշանակել Վանո Սիրադեղյանին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է. «Ես Վանո Սիրադեղյանի հետ երկար տարիներ աշխատել եմ, նա իմ ավագ ընկերն է, եւ շարունակում է մնալ։ Իսկ դրանք կարծիքներ են։ Մեկն էլ ուզում է, որ Օսիպովը գա, մյուսն էլ Արամ Մանուկյանին է ուզում»: