Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, թիվ 35 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4461 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե պատին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բրիգադի աշխատակիցների հետ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այնուհետեւ տեղափոխել հիվանդանոցներ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: