Ծրագրվում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ավիացիայի ոլորտում նոր միջպետական համաձայնագիր ստորագրել: Սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:

Այս տարվա ամռանը հանդիպում է կայացել չինացի գործընկերների հետ: «Ծրագրում ենք նոր միջպետական համաձայնագիր ստորագրել, ինչը ավիաընկերություններին թույլ կտա ավելի ազատ գործել»,- նշեց Ավետիսյանը: ՔԱԳՎ ղեկավարի խոսքով՝ սա նաեւ լրացուցիչ խթան կհանդիսանա Երեւան-Պեկին ուղիղ չվերթ բացելու համար: