Երբ ներդրողները տեսնում են, որ երկրից արտագաղթը մեծ չափերի է հասնում եւ անցնում է թույլատրելի սահմանները, ապա ոչ մեկի մոտ շուկայում ներդրումներ անելու ցանկություն չի առաջանում, քանի որ այն, ըստ էության, մեռնում է։ Սեպտեմբերի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը տարիներ շարունակ բիզնեսի գրավչության առումով միայն 88-րդ տեղն է զբաղեցրել։ «Ներդրողները միշտ ուշադրություն են դարձնում բիզնեսի պաշտպանությանը եւ հարկման ոլորտում բարեփոխումների մակարդակին»,- պարզաբանեց Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանում այդ ամենն ուղղակի չկա։