Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն մտադիր է կինոարվեստի առցանց դասընթացներ սկսել, հաղորդում է Variety ամսագիրը:

Ռեժիսորը նախատեսսում է արդեն 2018 սկզբից MasterClass ինտերնետային հարթակի միջոցով դասընթացներ անցկացնել: Վիդեոդասընթացների կուրսի արժեքը 90 դոլար է լինելու, որի դեպքում 20 դասախոսություններից անսահմանափակ օգտվելու հանարվորություն է տրվում: Նախնական գրանցումը սկսվելու է սեպտեմբերի 22-ից:

Սկորսեզեն մանրամասն պատմելու է իր նկարահանած ֆիլմերի մասին և կիսվելու է նկարահանելու իր մոտեցման մասին:

Նրանք, ովքեր կվճարեն դասախոսությունների ամբողջ կուրսի համար, հնարավորություն կունենան ներբեռնել յուրաքանչյուր դասընթացի կարճ տեսագրությունը եւ լրացուցիչ նյութեր: Բացի այդ յուրաքանչյուրը կկարողանա տեսանյութով հարց ուղղել ռեժիսորին, որոնցից մի քանիսին նա ավելի ուշ պատասխան կտա: