Երևանի պետական համալսարանում քվանտային կետերի ստացման նոր մեթադ են մշակել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ աշխատակից, պրոֆեսոր Կարեն Ղամբարյանի խոսքով՝ իր գիտական խմբի աշխատանքի արդյունքները արդեն հրապարակվել են աշխարհի առաջատար գիտական հրատարակություններում, այդ թվում՝ Journal of Applied Physics ամսագրում:

Քվանտային կետերն այժմ հայտնի են QLED դիսպլեյներով եւ մոնիտորներով, բայց կարող են օգտակար լինել բազմաթիվ կիսահաղորդչային սարքերի, լուսադիոդների, լազերային սարքավորումների, արեւային վահանակների համար:

ԵՊՀ գիտնականները որպես ուղղություն են ընտրել կետերի դիրքի և ստացման մեթոդը:

 «Չեմ ասում, որ այս մեթոդը ավելի լավն է, քան արտասահմանում կիրառվող մեթոդները, բայց հնարավորներից մեկն է: Այժմ մենք այն կատարելագործելու ուղղությամբ ենք աշխատում », - ասել է գիտնականը:

Աշխատանքն իրականացվում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդչային ֆիզիկայի եւ միկրոէլեկտրոնիկայի ամբիոնում, իսկ փորձերի մի մասն անցկացվում է արտասահմանում գործող գործընկեր հաստատություններում: