Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) սեպտեմբերի 24-30-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան: Տարածաշրջանի յուրաքանչյուր երկրում Վիգենինը բանակցություններ կանցկացնի կառավարության պետական պաշտոնյաների, խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը, մասնավորապես, կանդրադառնա տարածաշրջանում ապրող մարդկանց կյանքի վրա երկարատեւ հակամարտությունների ազդեցությանը:

«Հրադադարի եւ տեխնիկական առաջխաղացումների  խախտումների վիճակագրությունը կարող է շատ հաճախ թույլ չտալ տեսնել իրականությունը: Տարածաշրջանի բնակիչների համար դրանք ոչ թե վերացական հասկացություններ են, այլ իրենց բարօրության վրա ազդող երևույթներ: Հուսով եմ կկարողանամ  ավելի մեծ ուշադրության հրավիրել ձգձգվող հակամարտությունների իրական մարդասիրական հետեւանքները», - ասել է Վիգենինը: