Նույնիսկ ամենաթեժ մարտերի օրերին Սիրիայի հայկական դպրոցներում դասերը շարունակվել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմեց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

Հալեպի Կարին Եփփե վարժարանը (անվանակոչվել է դանիացի մարդասերի անունով, որը փրկում ու խնամում էր Ցեղասպանությունից հալածվածներին) անդադար գործել է, եւ միայն ամենածանր օրերին է տեղափոխվել ազգային Գյուլբենկյան վարժարանի շենք:

«Կարին Եփփե վարժարանն արդեն վերադարձել է իր շենք, իսկ մի քանի մանկապարտեզներ դեռ Գյուլբենկյան վարժարանի շենքում են»,- ասաց պատգամավորը: