Սիրիան պատրաստ է ընդունել ՄԱԿ փորձագետներին՝ Խան Շեյխունում քիմիական զենքի գործածման միջադեպի հետաքննության համար։ Այսմ ասին ասել է երկրի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՄԱԿ ամբիոնից ելույթ ունենալով՝ նա նշել է, որ Սիրիան ամբողջովին լուծարել է քիմիական զենքի իր ծրագիրը, ինչն էլ հաստատվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից։

«ԱՄՆ-ը հարձակվել էր Շայրաթ ավիաբազայի վրա՝ հայտարարելով, թե այնտեղ քիմիական զենք կա, որն օգտագործվել է Խան Շեյխունի վրա հարձակման ժամանակ։ Ինչպես եւ մյուս նմանատիպ մեղադրանքների դեպքերում մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք համագործակցել ՄԱԿ թիմի հետ եւ հետաքննություն անցկացնել»,- ասել է Մուալեմը։