Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ եւ Ադրբեջանի ԱԳ նախարար նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Հանդիպմանը մասնակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ),  եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։