Լոնդոնի արեւելքում գտնվող առեւտրի կենտրոնի մոտ մի խումբ տղամարդկանց հարձակման հետեւանքով 6 մարդ է տուժել: Reuters-ը հայտնում է, որ Սթարթֆորդի առեւտրի կենտրոնի մոտ անհայտ անձինք թունավոր նյութ են ցողել: Արդյունքում 6 մարդ է տուժել: Ոստիկանության կարծիքով՝ միջադեպն ահաբեկչության հետ է կապված:

Մեկ մարդ ձերբակալվել է ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով: