Բրիտանացուն, որը պնդում է, թե կնոջը սպանել է սադոմազոխիստական սեքս խաղի ժամանակ, 20 տարվա ազատազրկում է սպառնում: Metro-ն հայտնում է, որ 52-ամյա Ուորեն Լիթլը կալանավորվել է այս տարվա հունվարին, երբ ոստիկանությանը հայտնել է, որ կնոջը՝ Լիզա Ջեյնին, սպանել է: Ուորենը պնդում էր, որ նա շնչահեղձ է եղել իր իսկ նախաձեռնած սեքս խաղի ժամանակ: Սակայն դատախազները կարծում են, որ Լիթլը ստում է, եւ նա Լիզային դիտավորյալ է շնչահեղձ արել բջջային հեռախոսի լարով: Մեղադրող կողմը Ուորենի համար առավելագույն՝ 20 տարի ժամկետով ազատազրկման պատիժ է պահանջել: