ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Իրաքյան Քուրդիստանում  սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվեի անցկացման ընթացքում անկարգությունների հնարավորության մասին, փոխանցում է Reuters-ը:

«ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ այն տարածքներ ուղեւորվելուց, որոնք դարձել են Քրդական շրջանային կառավարության եւ Իրաքի իշխանությունների միջեւ տարաձայնությունների պատճառը», նշված է դեսպանատան հայտարարության մեջ: