Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում հայ-ինդոնեզական հարաբերություններում արձանագրված ակտիվությունը, բարձր մակարդակի փոխայցելությունները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունների անցկացումը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ:
Հայաստանի եւ Ինդոնեզիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են մի շարք հրատապ միջազգային խնդիրների։