Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը զորավարժություն են անցկացնում Իրանի հարավարեւմտյան սահմանին, փոխանցում է PressTV-ն:

Նշվում է, որ զորավարժությունները Պաշտպանության սրբազան շաբաթվա շրջանակում անցկացվող միջոցառումների մասն են, որոնք նշանավորում են 1980 թվականին Իրանի եւ Իրաքի միջեւ պատերազմը:

Զորավարժությունները ներառում են հրետանային, տանկային եւ օդադեսանտային ստորաբաժանումները: