Brabus-ը Mercedes-AMG G65 Gelandewagen-ը ներկայացրել է հատուկ տարբերակով Brabus G900 Rocket-ը: Ընդամենը կթողարկվի միայն 10 այսպիսի թյունինգային ամենագնաց՝ յուրաքանչյուրը 880 հազար դոլարով, փոխանցում է Newsru-ն:

G900 Rocket-ի տեխնիկական բնութագրերը չեն հրապարակվում: Սակայն ավտոմեքենայի տարբերակիչ առանձնահատկությունը կլինի 900 ձիաուժ հզորությամբ ուժային ագրեգատը:

Brabus-ի ինժեներները վերափոխել են նաեւ թափքի որոշ պանելներ եւ  Mercedes նշանի փոխարեն ավելացրել են ֆիրմային էմբլեման:

Հայտնի չէ, թե Mercedes-AMG G65 Gelandewagen Brabus G900-ը կոնկրետ երբ է վաճառվելու: