Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը եւ Հասան Ռոհանին հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն են հայտնել Իրաքյան Քուրդիստանի անկախության առաջիկա հանրաքվեի հետ կապված: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը:

«Երկու առաջնորդները նշել են, որ հանրաքվեն տարածաշրջանում քաոսի կհանգեցնի, նրանք ընդգծել են այն կարեւոր նշանակությունը, որ տալիս են Իրաքի տարածքային ամբողջականությանը»,- նշված է հայտարարության մեջ: