Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանցիների համար ԱՄՆ մուտքի նոր արգելքը վիրավորական է համարել:

«Իրանցիների նկատմամբ Թրամփի կեղծ կարեկցանքն էլ ավելի կեղծ է հնչում նրա նոր եւ ավելի վիրավորական մուտքի արգելքով այդքան ականավոր ժողովրդի նկատմամբ»,- Twitter-ում նշել է Զարիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է մի շարք երկրների քաղաքացիների մուտքի նոր սահմանափակումների մասին: Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի եւ Չադի քաղաքացիների համար արգելքը կսկսի գործել հոկտեմբերի 18-ից: Արգելքը տարածվում է Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի եւ Սոմալիի քաղաքացիների վրա, ըստ որում՝ հոկտեմբերի 18-ից սահմանափակումները կխստացվեն եւ կտարածվեն նաեւ նրանց վրա, ովքեր ԱՄՆ բնակիչների հետ ապացուցված կապ ունեն: Երկրների ցուցակից Սուդանը հանվել է:

7 երկրների քաղաքացիների համար մուտքը սառեցված է ներգաղթային եւ ոչ ներգաղթային վիզաներով: Վենեսուելայի համար արգելքը տարածվում է մի շարք հաստատությունների պետական պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների վրա, ինչպես նաեւ բիզնես եւ զբոսաշրջային վիզաներ ունեցողների վրա, մինչդեռ այլ կարգի վիզաներ ունեցողների համար լրացուցիչ սահմանափակումներ կմտցվեն: