J.D. Power and Associates վերլուծական ընկերության փորձագետները կազմել են ամենահուսալի մեքենաների տասնյակը, փոխանցում է Life–ը։

Հարցմանը մասնակցել է 40 հազար ամերիկացի վարորդ։ Բոլորին տվել են նույն հարցը, թե որ մեքենան են նրանք  ամենահուսալի համարում։ Ընկերությունն այդ տվյալների հիման վրա կազմել է ամենահուսալի մեքենաների տասնյակը, որոնք հազվադեպ են կոտրվում։

Այսպես՝ ամենահուսալի մեքենա է ճանաչվել Fiat 500–ը, որի վերջին մոդելի արտադրությունը սկսվել էր 2014 թվականին։

Երկրորդ հորիզոնականում է Lexus ES–ը, որի վերջին մոդելները արտադրվել են 2017–ին։

Լավագույն եռյակը եզրափակել է 2017 թվականի արտադրության Opel Astra Buick Verano–ն։

Չորրորդ տեղում է ճապոնական Honda Jazz/Fit հեչբեքը, նրան հաջորդում է բրիտանական Mini հեչբեքը։  Տասնյակում են նաեւ Chevrolet Malibu, Lexus GS, Chevrolet Camaro, Buick LaCrosse եւ Hyundai Santa Fe մեքենաները։