2019 թվականից ՀՀ Ֆինանսների նախարարությունն ուզում է բյուջետային եկամուտների հաշվարկի էլեկտրոնային համակարգ ներդնել։ Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ այդ դեպքում Ֆիննախի աշխատակիցները կարող են գործարքներ իրականացնել պլանային ծախսերի (օրինակ, ծերանոցի մեկ բնակչի համար հաստատված ծախսերի կամ գյուղացիներին սուբսիդավորելու  մասին) միասնական բազայով:

Այդ համակարգը կինտեգրվի տվյալների այլ պետական բազաներին։