Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը հաստատել է հայ–թուրքական սահմանը հատած իրավախախտի մասին տեղեկությունը։

«Անցյալ հանգստյան օրերին Արտաշատի սահմանապահ ջոկատի շրջանում՝ Երասխ բնակավայրում, զինծառայողները ձերբակալել են հայ–թուրքական սահմանն ապօրինի հատած անհայտ անձին։

Նա ազդանշանային համակարգը շրջանցելու նպատակով փորձել էր մանր վայրի կենդանիներին որսալու համար նախատեսված հատուկ սողանցքով անցնել։ Ձերբակալության ժամանակ սահմանախախտը չի դիմադրել։

Նրա խոսքով՝ ինքը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է՝ ծնված 1985 թվականին։

Այս պահին ԱԱԾ–ն ստուգում է ձերբակալվածի  մասին տեղեկությունները։