Մոսկվայում գործող Լազարյան ճեմարանը չի փակվի: Սեպտեմբերի 25-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլեւան:

Նրա խոսքով՝ այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: «Նման բան չկա: Մեր համաձայնագրի շրջանակում հայկական դպրոցներն աշխատում են Սանկտ Պետերբուրգում եւ կշարունակեն աշխատել նաեւ Մոսկվայում: Թանկագին ընկերներ, յուրաքանչյուր շշուկ պետք է ստուգել: Ճեմարանն աշխատում է եւ ապագայում էլ կշարունակի աշխատել»,- ընդգծեց Վասիլեւան: