ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նրանք նաեւ  նշել են Գործողությունների համատեղ համապարփակ պլանի լիակատար իրականացման կարեւորությունը՝ որպես տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման կարեւոր փաստ։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցերին, ինչպես նաեւ Ռուսաստան–Իրան–Ադրբեջան ձեւաչափով համագործակցությանը։

Բացի այդ, նախագահները պայմանավորվել են հետագա կապերի պահպանման հարցում։