Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ սպառնացել է Իրաքի Քուրդիստանի առաջնորդներին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե հանրաքվեի անցկացման դեպքում իրենք կատարելու են իրենց խոստումները եւ պատժամիջոցներ են կիրառելու Իրաքի Քուրդիստանի դեմ։

«Այս պահին Հաբուրի անցակետում միայն դեպի Իրաք են թողնում, շուտով ամբողջովին կփակվի անցակետը։ Շաբաթվա ըթնացքում կհայտարարենք մյուս քայլերի մասին։ Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք այնտեղ»,–ասել է Էրդողանը։