ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ պլանավորում է մասնակցել Հայաստանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ես կշարունակեմ քննարկել այդ հարցերը Հայաստանում կայանալիք միջկառավարական խորհրդի առաջիկա նիստում»,– ասել է ՌԴ վարչապետը։

Մեդվեդեւի հայտարարությունը հաջորդել էր փոխվարչապետ Իգոր Շուվալովի ելույթին, որի ժամանակ վերջինս ասել էր, որ մաքսային վարչարարությունը պետք է կատարելագործվի։