Հնարավոր է՝ 2017 թվականի վերջին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմի ՀՆԱ-ի 58,8 տոկոսը: Սեպտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ 2016-ի վերջին այս ցուցանիշը կազմել է 56,6 տոկոս: ԲՆականաբար, այս ցուցանիշների վրա կարող են ազդել ինչպես արժույթների փոխարժեքները, այնպես էլ ազգային արժույթով արտահայտված Հայաստանի բյուջեի եկամուտները, իսկ պարտքի մարումը հիմնականում արտասահմանյան արժույթով է կատարվում: 2016-ի վերջին կառավարության եւ Կենտրոնական բանկի ընդհանուր արտաքին եւ ներքին պարտքը կազմել է 5,9 մլրդ դոլար, որից արտաքինը՝ 4,8 մլրդ: 2017-ի վերջին արտաքին պարտքը պետք է կազմի մոտ 5,4 մլրդ դոլար, իսկ ներքինը՝ մոտ 1 մլրդ 270 մլն: