Անկարան 2 քայլ կկատարի Բեռլինի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, եթե վերջինս մեկ քայլ կատարի։ Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով երկու երկրների միջեւ լարված հարաբերություններին։ «Գերմանիան պետք է սովորի իր սխալների վրա»,– ասել է նա։

Նշենք, որ վերջին 2 տարում Անկարայի եւը Բեռլինի հարաբերությունները լարված են։ Գերմանիան իր զինվորականներին դուրս է բերել Ինջիրլիքում ՆԱՏՕ–ի բազայից։ Բեռլինը մտադիր է նաեւ վերանայել տնտեսական համագործակցությունն ու կրճատել սպառազինությունների մատակարարումը։