Ոստիկանության բաժին ահազանգ է ստացել, որ հիվանդանոց է տեղափոխվել բեկորային վիրավորում ստացած Բաքիր Բաքիրովը: Նա  պատմել է ոստիկաններին, որ   վիրավորվել է անհայտ անձի կողմից: Ոստիկանությունը սակայն պարզել է, որ Բաքիրովի վրա կրակել են հրացանից, երբ նա գողության  փորձ է կատարել հողատարածքից, որտեղ բանջարեղեն է աճեցվել:

Հայտնի է դարձել, որ Բաքիրովը նախապես իմացել է, որ  Աբաս Իսմաիլովին եւ նրա եղբայր Ռոյալին պատկանող հողատարծքում կանեփ է աճեցվում: Այդ օրը Բաքիրովը համագյուղացիների՝ նախկինում դատված Սավալան Գասիմովի և Ահմեդ Մահմուզադեի հետ փորձել են 20 թուփ կանեփ գողանալ, սակայն Աբաս Իսմաիլովը նկատել է նրանց և կրակել: