Էջմիածնում չգործող հինգ հարկանի հյուրանոցի տանիքից հուլիսի 27-ին ցած նետված 15-ամյա աղջիկը ողերի վիրահատությունից հետո արդեն կարողանում է քայլել եւ խոսել:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ աղջկա ողերի ֆիքսումից հետո նրա առողջական վիճակը միանգամից լավացել է, նա Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 27-ին, ժամը 14:21-ին, ԱԻՆ-ում  տեղեկություն էր ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած:

Ի վերջո, 15-ամյա Վ. Հ.-ն իրեն ցած էր նետել տանիքից, որից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծանր: