Եգիպտոսում յոթ մարդ է ձերբակալվել համերգի ընթացքում ծիածանագույն դրոշ ծածանելու համար: Reuters-ը, Եգիպտոսի անվտանգության ծառայության իր աղբյուրին վկայակոչելով, հայտնում է, որ ոստիկանությունը ձերբակալել է յոթ անձի` «այլասերվածության քարոզի» համար, երբ նրանք ծիածանի դրոշ են ծածանել լիբիական Mashrou’ Leila ռոք խմբի համերգի ժամանակ, որի մենակատարը գեյ է:

Թե ինչ մեղադրանքներ կներկայացվեն ձերբակալվածներին, դեռ հայտնի չէ:

Ծիածանի դրոշը լեսբիների, գեյերի, բիսեքսուալների եւ տրանսգենդերների համայնքի, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության շարժման միջազգային խորհրդանիշն է: