Եվրամիությունը պնդում է, որ ԵՄ կազմից դուրս գալուց հետո՝ երկամյա անցումային շրջանում, Մեծ Բրիտանիան պետք է հետեւի եվրոպական օրենսդրության բոլոր դրույթներին, հայտնում է DW- ն:
Եթե Միացյալ Թագավորությունը ցանկանում է այդ ընթացքում մուտք ունենալ եվրոպական ներքին շուկային, երկրում պետք է շարունակեն գործել եվրոպական կանոններն ու նորմերը: Այս մասին Բրյուսելում սեպտեմբերի 25-ին՝ Brexit-ի վերաբերյալ բանակցությունների ժամանակ, հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնյեն:
Բարնյեն հիշեցրել է, որ brexit-ից հետո երկամյա անցումային շրջանի գաղափարը պատկանում էր Լոնդոնին, այլ ոչ թե Եվրամիությանը, եւ շեշտել, որ Բրյուսելն անցումային շրջանի մասին որոշում կկայացնի առաջնորդվելով նրանով, թե որքանով է այդ գաղափարը համընկում Եվրամիության շահերի հետ։