ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է Իրաքի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միասնության վերաբերյալ իր  կողմնակցության մասին: Նա մտահոգություն է հայտնել, որ Իրաքի Քուրդիստանի այսօրվա հանրաքվեն կարող է հանգեցնել Իրաքում իրավիճակի ապակայունացմանը:

Գուտերեշեն ընդգծել է, որ դաշնային կառավարության եւ Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունների միջեւ բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկխոսության եւ կառուցողական փոխզիջման միջոցով: ՄԱԿ ղեկավարը հույս է հայտնել, որ ոչ ոք չի միջամտի Իրաքում, այդ թվում Քուրդիստանի տարածքում ՄԱԿ գործունեությանը: