Իրաքյան Քուրդիստանում շարունակվում է քվեների հաշվարկը անկախության հանրաքվեում։ Հանրաքվեին մասնակցել են ընտրողների 72,16 տոկոսը։ Rudaw հեռուստաալիքի տվյալներով, մշակվել է քվեաթերթիկների 6, 77 տոկոսը կամ 282 017 քվե, մեծ մասը կողմ է քվեարկել անկախությանը։

Նշենք, որ Բաղդադը դեմ է արտահայտվում հանրաքվեին՝ այն ապօրինի անվանելով։ Քվեարկության ավարտից հետո Իրաքն ու Թուրքիան լայնածավալ զորավարժություններ են սկսել։ Թուրքիայի նախագահը սպառնում է ռազմական ներխուժմամբ՝ նշելով, որ Անկարան թույլ չի տա քրդական պետության ստեղծումը։ Հանրաքվեին դեմ է նաեւ Իրանը։