ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը հնարավոր չի համարում, որ կազմակերպության անդամները կարող են չկատարել իրենց պարտականությունները։ Այս մասին նա հայտարարել է մուլտիմեդիա մամուլի ասուլիսի ժամանակ։

Գեներալը հիշեցրել է, որ երկրների միջեւ պայմանագիր է ստորագրվել եւ ընդունվել է կանոնակարգ։ «ՀԱՊԿ սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ անդամ երկրները կամավոր պարտականություն են ստանձնել, որ եթե ինչ–որ մեկին վտանգ է սպառնում, մյուսներն օգնում են։ Այսօրվա դրությամբ ես անգամ ամենավատ երազում չեմ կարող մտածել, որ ինչ–որ մեկը կարող է չկատարել, մեծ, թե փոքր ծավալով՝ բայց կկատարեն»,– ասել է Սիդորովը։