Տուրիզմի համաշխարհային օրը 1979 թվականին հիմնադրել է Տուրիստական համաշխարհային կազմակերպությունը Իսպանիայի Տորեմոլինո քաղաքում եւ ամեն տարի նշվում է սեպտեմբերի 27-ին:

Օրը նշելու նպատակն է տուրիզմի քարոզչությունը՝ լուսաբանելով դրա ավանդը համաշխարհային հանրույթի տնտեսության, տարբեր երկրների ժողովուրդների միջեւ կապերի զարգացման մեջ: Այն կոչված է միջազգային հանրության ուշադրությունը գրավելուն տուրիզմի կարեւորության եւ նրա սոցիալական, մշակութային ու տնտեսական նշանակության վրա: