Երեւան-Աշտարակ ճանապարհին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտ 23-ամյա Էդգար Հ.-ն իր վարած «ԳԱԶ 2410 մակնիշի 34 VS 536 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վրաերթի հետեւանքով հետիոտնը, ով մոտ 60 տարեկան տղամարդ էր, տեղում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։